Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ավելի մետաֆոր է, քան հենց ինքը` Շառլը»

«Ավելի մետաֆոր է, քան հենց ինքը` Շառլը»
02.06.2017 | 09:00

«Դա բոհեմն էր, մեր բոհեմը, երջանկության օրերը մեր», «Նստած սրճարանում տղերքով անանուն երազում էինք փառքը», «Եթե քսան դեռ չկաք, գուցե չհասկանաք դուք իմ այս պատմությունը»... «Մեր բոհեմը»: 1965-ին Ժակ Պլանտի խոսքերով ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ գրած «Լա բոհեմ» երգը լրացրեց համաշխարհային հիթերի ցանկը: Օրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնիեին նվիրված «Լա բոհեմ» բալետ-ներկայացման առաջնախաղը: Բեմադրող խորեոգրաֆը և սցենարի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆՆ է:

Պրեմիերային ներկա էր շանսոնիեն ինքը: Ազնավուրյան երգի հնչյունների ներքո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները պատկերեցին մեծանուն երգչի երիտասարդությունը, սերերը, ձախողումները, հաջողությունները, երազանքն ու մենությունը: Ներկայացման ավարտին նա հոտնկայս ծափահարում էր իր կյանքը պատկերել փորձող արտիստներին, բազմահազար հանդիսատեսը ծափահարում էր «Լա բոհեմին» և շանսոնիեին:
Ներկայացման համար օգտագործվել են Ազնավուրի այնպիսի հանրաճանաչ երգեր, ինչպիսիք են «Je m՚voyais deja», «Les comediens», «For me formidable», «Pour faire une jam», «Je t՚attends» և իհարկե՝ «Լա բոհեմը»: Գլխավոր դերերում` Գարեգին Բաբելյան, Անդրանիկ Աբովյան, Տաթևիկ Գրիգորյան, Կարինա Շիկանյան:


Բարդ, հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք են կատարել: Պատրաստվելու ժամանակն էլ քիչ է եղել` մեկ-երկու ամիս: Թատրոնի գեղարվեստական ղեկավար ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ խոսքով` բեմադրության ճակատագիրը որոշելու է հանդիսատեսը: Նույնատիպ մի նախագիծ էլ նվիրվելու է Միշել Լեգրանին: Աշնանը մեկ ընդհանուր ծրագրով կներկայացվեն «Լա բոհեմը» և «Շերբուրգյան հովանոցները»:


Ռուդոլֆ Խառատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Լա բոհեմի» մեջ կա ինքնակենսագրական մի բան, բայց ոչ կոնկրետ, ավելի մետաֆոր է, քան հենց ինքը` Շառլը. «Գաղափարը ծնվել է շատ վաղուց, որովհետև երբ ես ծնվել եմ, Շառլը կար, իր երգերը կային: Նա հրաշք էր: Տարիներ շարունակ այդ երգերը ճեղքում էին ժամանակն ու դրվում ժամանակից դուրս: Նա հավերժանում էր, ես Ժակ Բրել եմ հիշում, Էդիտ Պիաֆ, Ժո Դասեն, բայց նրանց ձայնն այսօր այդքան չի հնչում, Շառլը կա»:

Ռուդոլֆ Խառատյանը պատասխանեց նաև «Իրատեսի» հարցերին:


-Ինչպե՞ս է կատարվել երգերի ընտրությունը:
-Գոյություն ունի ներքին դրամատուրգիա, որի համաձայն ընտրել եմ 12 երգ և համաձայնեցրել Ազնավուրի հետ:
-Հե՞շտ էր, թե՞ դժվար Ազնավուրի հետ համաձայնեցնել սցենարը, երգերը:
-Շատ հեշտ էր, հիմնականում համաձայնում էր, ասում էր` օ՜, հետաքրքիր դրամատուրգիա է:
-Ազնավուրին նվիրված մեկ այլ նման նախագիծ եղե՞լ է:
-Ես միայն հիշում եմ, որ մյուզիքլ է բեմադրվել Նյու Յորքում:
-«Լա բոհեմը» դրսում կներկայացվի՞:
-Դրսում կա մեծ հետաքրքրություն, օրինակ, առաջարկ է եղել Շվեյցարիայից: Եվ կբեմադրվի, և մեր հյուրախաղերով հանդես կգանք: Ես ավելի շատ կուզեի, որ մեր արտիստները ներկայանային:


Ճեպազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ